Գորիսի ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել
22.09.2020 13:36
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և Գորիսի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գորիս քաղաքի մի բնակչի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որը եղել է փոխարինված համարանիշով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նույնացման համարը պարզելու նպատակով բացվել է մեքենայի շարժիչի կափարիչը, որի տակ հայտնաբերվել է քանդված մեկփողանի որսորդական հրացան:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: