Գորիսի ոստիկանները չորս հոդվածի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
02.05.2022 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 1-ին Շինուհայր գյուղի ավազահանք տանող ճանապարհի հարակից դաշտից բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Ա.-ին, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 258-րդ (Խուլիգանությունը) և 332-րդ (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: