Գորիսի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
02.08.2022 15:55
Ապօրինի ծառահատում
Հուլիսի 28-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում ստուգել են Գորիսի 39-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը»։
Մեքենայի թափքում հայտնաբերվել է մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութ։ Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, տեղափոխում էր վաճառելու նպատակով։
Փայտանյութի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է նաև, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական։
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: