Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը՝ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նախքան դասընթացի թեմային անդրադառնալը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցը:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև նախաքննության ընթացքում տեղ գտնող թերացումներին, ծառայողական քննությունների վիճակագրությանը, օրինականության պահպանման գործում այլ կառույցների հետ համագործակցությանը՝ այդ խնդիրները դիտարկելով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համատեքստում.
Այնուհետև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը ներկայացրին պարապմունքի հարցերը, մանրամասնեցին բաժինների սպասարկած տարածքների առանձնահատկությունները, անդրադարձան անձնակազմերի աշխատանքին, ծառայողական կարգապահության ոլորտի թերացումներին ու դրանց վերացման եղանակներին:
Ծրագրային խնդիրների քննարկումից հետո գործնական պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: