ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 21-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների, տարածքային բաժինների պետեր:
Անդրադառնալով ոստիկանության ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին և հանրապետության օպերատիվ իրավիճակին՝ Հունան Պողոսյանը վերստին կարևորեց օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անվերապահ կենսագործումը, որպես ոստիկանության գործունեության գլխավոր ելակետ ու նպատակ:
Հունան Պողոսյանը տարածքային բաժինների ղեկավարներից պահանջեց անհանդուրժող լինել հանցավոր հակումներ ունեցողների, սեփական անձը օրենքից վեր դասելու ցանկացած փորձի, ինչպես և ոստիկանին անհարիր պահվածքի դրսևորումների նկատմամբ:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը մանրամասն վերլուծեց տարածքային բաժինների գործունեությունը և ընդգծեց հատկապես ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը:
Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային բաժինների պետերին, իսկ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին համապատասխան ոլորտների վերաբերյալ իրենց դիտարկումները և առաջարկեցին թերությունների վերացման ուղիներ: