ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողին հայտնաբերեցին, բայց աշխատասենյակից դուրս գալիս՝ գոցեք դռները

04.09.2015 10:19 Գողություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.30-ին, 1962 թ. ծնված Սուսան Պ.-ն ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 9-ից 10-ն ընկած ժանանակահատվածում իր աշխատասենյակի սեղանից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Կամո Ղ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: