Գուգարքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին
18.03.2021 11:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 18-րդ կմ-ից բերման է ենթարկվել 60-ամյա Գագիկ Ն.-ն, որը մարտի 16-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ
(Անառակաբարո գործողությունները) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Գագիկ Ն.-ն տեղափոխվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: