Հետախուզվողը ինքնակամ ներկայացավ Գուգարքի բաժին
30.07.2019 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է ներկայացել 28-ամյա Նարեկ Պ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: