Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ի ժամը 21.50-ին Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան, որը բեռնված էր մոտ 5 խմ փայտանյութով: Երիտասարդը փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ հորեղբոր որդու հետ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել են 13 կանգուն բոխենի:
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: