Գումար` ներքնակի տակից
05.01.2014 13:44
Գողություն
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 4-ին, ժամը 21.30-ին, Իջևան քաղաքի «Չռչռ» կոչվող տարածքից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, խնջույքի ժամանակ, Իջևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի սենյակի ներքնակի տակից գողացել է 25.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: