ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գումարը վերցրել էր, իսկ կահույքը չէր ուղարկել. ոստիկանների բացահատումը

20.08.2019 17:21 Խարդախություն

Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղի բնակիչներից մեկը հաղորդում էր տվել, որ օգոստոսի 13-ին ծանոթանալով ինտերնետային կայքում տեղադրված կահույքի վաճառքի հայտարարությանը կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարել է օգտատեր` Երևանի, Էրեբունի 1-ին զանգվածի բնակիչ 23-ամյա մի աղջկա, և ըստ պայմավորվածության` նրա բանկային քարտին է փոխանցել 250.000 դրամ գումար, ինչից հետո պատվիրված կահույքն առաքիչների միջոցով պետք է ուղարկվեր իր կողմից մատնանշված հասցե, սակայն մինչ օրս կահույքը չի ուղարկվել և իր հեռախոսազանգերին հիշյալ օգտատերը չի պատասխանում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը Երևանի Նոր-Նորքի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել և հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: