Հետախուզվում էր գույք վնասելու մեղադրանքով
29.03.2022 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 28-ին Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել Մանիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Մանիկ Մ.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: