Մահվան ելքով պատահար Երևանի Գայի պողոտայում
04.09.2015 16:33
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21-ին, 1976 թ. ծնված Արմեն Խ.-ն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Գայի պողոտայի թիվ 19/24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Մանուկ Եղիազարյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: