ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գտել է մոռացվածը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Մանվել Հ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 28 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, սպորտային ատրճանակ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ և հայտարարել, որ զինամթերքը գտել է 1993 թ. ԼՂՀ Քարվաճառի շրջանի կիսաքանդ տներից մեկում, տեղափոխել և պահել է իր տան հետնամասում գտնվող տարածքում և մոռացության մատնել: Իսկ այդ օրը շինարարական աշխատանքներ կատարելիս գտել է այն և ներկայացրել բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: