Գրպանում՝ թմրամիջոց, գուլպայում՝ ներարկիչ
13.05.2015 09:14
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորապատ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, 1973 թ. ծնված Արշակ Ե.-ին և 1979 թ. ծնված Էդվարդ Բ.-ին:
Խուզարկությամբ Հովհաննես Ա.-ի մոտ եղած ծխախոտատուփից հայտնաբերվել է չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված, իսկ գուլպայից` 5 մլ տարողությամբ բժշկական ներարկիչ` դեղնավուն, սուր հոտ ունեցող թափանցիկ հեղուկով:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: