ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բանկային քարտով գումար էր կանխիկացրել

16.03.2017 18:33 Գողություն

1992 թ. ծնված Անուշ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 2.000 դրամ, բանկային քարտ, որի հաշվեհամարին եղել է 125.100 դրամ և նույն օրն Արցախի փողոցի թիվ 8/Բ հասցեում տեղադրված բանկոմատից կանխիկացրել են 120.000 դրամ` պատճառելով 127.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Գոռ Պ.-ն մարտի 15-ին, ժամը 16.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: