ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատի գրպանները խուզարկեցին

08.06.2016 09:41 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 58 երթուղային ավտոբուսում 52-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: