Պատահար Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում
Հուլիսի 28-ին, ժամը 05.30-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲԻԴ»-ը կողաշրջվել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: