ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բռնվեց դրամապանակը ձեռքին

17.06.2016 10:07 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, որը թիվ 46 երթուղու ավտոբուսում 1971 թ. ծնված Լիանա Թ.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, բանկային և զեղչի քարտեր, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: