ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանից ատրճանակ հայտնաբերվեց

Ոստիկանության Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Արարատի մարզային վարչության ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Նոր-Խարբերդ գյուղի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Երեմ Կ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: