ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բռնվեց ավտոբուսից իջնելիս

31.05.2016 11:24 Գողություն

Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը թիվ 37 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Վարդան Ս.-ի գրպանից գողացել էր դրամապանակը՝ գումարով, բանկային քարտով և փաստաթղթերով, իսկ երբ ավտոբուսից իջել ու փորձել էր հեռանալ՝ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: