Ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին
24.10.2014 10:00
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09.00-ին, Ռուբինյանց փողոցում, թիվ 3 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1955 թ. ծնված Աշոտ Խ.-ի տաբատի հետևի գրպանից գողացել է 16.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: