ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին նաև երթուղային ավտոբուսում ուսանողուհու պայուսակից դրամապանակ գողացողին

04.11.2017 12:03 Գողություն
Ոստիկանները հայտնաբերեցին նաև երթուղային ավտոբուսում ուսանողուհու պայուսակից դրամապանակ գողացողին

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Կորյունի փողոցի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10.20-ին Սպարտակ Մ.-ն Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 18-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ՝ պատճառելով նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: