ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը հայտնաբերվեց չորս օր անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07.11.2019 15:41 Գողություն

Նոյեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 43-ամյա մի կնոջից, որ ժամը 17-ի սահմաններում ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը:
Նման հանցագործությունների բացահայտման հարցում տարածքային ստորաբաժանումները սովորաբար համագործակցում են մասնագիտացված բաժանմունքի գործընկերների հետ: Այդպես եղավ նաև այս անգամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները նոյեմբերի 6-ին, ժամը 20:45-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդու: Նա խոստովանեց, որ չորս առաջ թիվ 47 երթուղու ավտոբուսում ինքն է կնոջ պայուսակից գողացել դրամապանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: