Ոստիկանության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը
Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։ Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին հանցագործությունը և մայրաքաղաքի Կորյունի փողոցից բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու, որը տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: