ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ծառայողները գրպանահատին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողոնը

19.08.2020 17:11 Գողություն

Օգոստոսի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները բացահայտեցին գրպանահատության հերթական դեպքը: Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 65-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, նա երթուղային ավտոբուսում մի կնոջ դրամապանակից փող է գողացել:
Գողոնը հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: