ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը հայտնաբերվել է. գողոնն առգրավված է

19.12.2017 11:01 Գողություն
Գրպանահատը հայտնաբերվել է. գողոնն առգրավված է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 2000 թ. ծնված Անի Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և համալսարանի ստուգման գրքույկը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ քայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 20.30-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: