1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գրպանահատները հայտնաբերվեցին և խոստովանեցին

21.10.2017 12:35 Գողություն
Գրպանահատները հայտնաբերվեցին և խոստովանեցին

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահան Դ.-ն նույն օրը՝ ժամը 10.30-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 1936 թ. ծնված Արտավազդ Ա.-ի գրպանից գողացել է գումար:
Վահան Դ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 19.30-ին, թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1981 թ. ծնված Գայանե Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 70.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: