ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.11.2019 15:13 Գողություն

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 19.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակչի:
Պարզվեց, որ նա րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ բաճկոնից գաղտնի հափշտակել է նրա բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: