Գրպանահատը խոստովանեց կատարածը
16.01.2015 10:47
Գողություն
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 48-ամյա կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր բաճկոնի գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Աճեմյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, որը խոստովանել է կատարածը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: