ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը բերման ենթարկվեց Բաղրամյան պողոտայից

03.05.2019 17:22 Գողություն

Մայիսի 2-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Ա.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Բաղրամյան պողոտայում թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղևորներից մեկի դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Գուրգեն Ա.-ն նշված միկրոավտոբուսում գողացել է 23-ամյա քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`