ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը հայտնաբերվեց, գողոնն առգրավվեց

07.05.2019 16:20 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մայիսի 6-ին, ժամը 12.50-ին, Կոմիտասի պողոտայի 50 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.45-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 46-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է վարորդական իրավունքի վկայականը, նույնականացման քարտը, բանկային և զեղչի քարտեր, գումար:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`