Գրպանահատը, գողոնով հանդերձ, բերման ենթարկվեց
Մայիսի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ գումարով: Մանվել Խ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 32 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 74-ամյա մի քաղաքացուհու:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: