ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը` Հայկի արձանի մոտակայքում

28.03.2015 14:48 Գողություն
Մարտի 27-ին, ժամը 18.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի  վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 51/12 հասցեի մոտից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին, որտեղ պարզվել է, որ նա նույն օրը,  ժամը 16.20-ին, գտնվելով թիվ 31 երթուղային տաքսու մեջ, Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Հայկի արձանի մոտակայքում 1968 թ. ծնված Աշխեն Հ.-ի պայուսակից գողացել է  դրամապանակը, 24.000 դրամ և բանկային պլաստիկ քարտեր:
Սերգեյ Հ.-ի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: