ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից գրպանահատի են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.11.2019 17:34 Գողություն

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 47 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող:
Բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, և համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:
Նոյեմբերի 18-ին, ժամը 11-ի սահմաններում կասկածյալը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: