ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատին ոստիկանները հայտնաբերեցին Աբովյան փողոցում

17.07.2019 16:11 Գողություն

Հուլիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 18.30-ին Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ, 25-ամյա երիտասարդի:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.20-ին, Աբովյան փողոցում 46 երթուղու ավտոբուսի սրահում 56-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է գումար:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: