ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները գրպանահատության դեպքեր են բացահայտել

18.11.2022 15:12 Գողություն

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Աբովյան փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Կապանում բնակվող 43-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ նա ձերբակալվելուց րոպեներ առաջ Աբովյան փողոցում գողացել էր մի օտարերկրացու բջջային հեռախոսը։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատության մի դեպք էլ բացահայտել են նոյեմբերի 14-ին։
Ժամը 19.45-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ, 33-ամյա մի կին։ Նա տվել էր հաղորդում, որ մոտ 2 ժամ առաջ թիվ 35 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը։ Հաղորդումից րոպեներ անց քրեական հետախույզները մայրաքաղաքի Իսահակյան փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին երկու տղամարդու՝ 31 և 60 տարեկան։ Այս դեպքում ևս գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: