ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատության դեպքը բացահայտվեց

05.12.2014 17:06 Գողություն
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1995 թ. ծնված Տաթևիկ  Կ.-ից  հաղորդում էր ստացվել, որ  նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և ուսանողական քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի   բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մաշտոցի բաժնի  ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Քաջիկ Գ.-ն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: