ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների հերթական բացահայտումը

06.09.2023 12:36 Գողություն
Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների հերթական բացահայտումը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցում, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կնոջ դրամապանակ:
Քիչ անց տուժած կնոջից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է, նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: