Գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց
16.08.2019 15:54
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին, ժամը 20.50-ին, Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ամիրյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է գումար: Նա հայտնել է, որ այն գողացել է 10 րոպե առաջ, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ անհայտ անձի գրպանից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: