ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.10.2019 16:14 Գողություն

Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 30-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, նա հրապարակում մի կնոջ պայուսակից բջջային հեռախոս է հափշտակել:
Գողոնը հայտնաբերվել է: Բաժին է հրավիրվել նաև տուժողը, սակայն նա հրաժարվել է հաղորդում տալուց:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: