Երևանի վարչության ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
27.06.2023 12:57
Գողություն
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին, ժամը 20.20-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել և վարչություն են տարել 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 57 000 դրամ, 1000 ռուբլի և անձնագիր:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է երթուղային ավտոբուսում: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: