ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն կատարած տղամարդը խոստովանել է

30.05.2013 12:16 Գողություն

Մայիսի 28-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հայտնել է, որ նախորդ օրը թիվ 63 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.500 դրամ, 200 ռուբլի, անձնագիրը, բնակարանի բանալիները և զեղչի քարտը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հանցագործությունը կատարելու կասկածանքով, Գալշոյան փողոցի թիվ 12 շենքի բակից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
52-ամյա տղամարդը խոստովանել է արարքը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: