ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում

06.09.2019 11:17 Գողություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 65-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակչուհի 62-ամյա մի կին, ով ժամը 16.00-ին ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: