ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն Երևանում. ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին

18.02.2019 16:20 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 16-ին, ժամը 18-ին, Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Աղվան Գ.-ին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 81.000 դրամ:
Նույն օրը, ժամը 18.05-ին, ոստիկանություն է ներկայացել մի քաղաքացի և հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.50-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում նկատել է, որ տաբատի գրպանից բացակայում է 81.000 դրամը:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`