ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն Արմավիրի կենտրոնական շուկայում. պարեկների բացահայտումը

21.12.2022 13:59 Գողություն

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում ծառայություն իրականացնելիս կանխել են գրպանահատության դեպք: Չարենցի փողոցում նրանք նկատել էին մի կնոջ, որը օգտվելով մրգավաճառի անուշադրությունից՝ հափշտակել էր նրա դրամապանակը և փորձել հեռանալ:
Կինը տեղում ձերբակալվել է՝ այդ ընթացքում դրամապանակը գցելով գետնին: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: