ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատություն թիվ 67 երթուղու ավտոբուսում

11.05.2016 16:17 Գողություն
Մայիսի 10-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ Վահան Դ.-ն նույն օրը, ժամը  9.00-ին, Մաշտոցի պողոտայում, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, 1988 թ. ծնված Նարեկ Ա.-ի գրպանից գողացել է 23.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: