ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դուստրը ավտոտնակում հայտնաբերել է հանգուցյալ հորը պատկանող հրացանն ու փամփուշտները

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 13-ին, ժամը 18.20-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Օլգա Ջ.-ն և հանձնել 16 մմ տրամաչափի առանց համարի կարճեցված փողով և խզակոթով ողորկափող հրացան և 5.45 տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգի 71 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով դրանք պահել է իրենց շենքի բակում գտնվող ավտոտնակում, որտեղից էլ ինքը հայտնաբերել է: