ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու կամ ավելի մարդու մահ` անզգուշությամբ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապրիլի 24-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Բ.-ին, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: