Կոտայքի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
29.04.2017 10:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Արցախի փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սասուն Դ.-ն, որը ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: